Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտաժողովին
2016թ. ապրիլի 26-ին Ռուս-Սլավոնական համալասարանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով հետևյալ թեմայով՝ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակը. Քննության և կանխարգելման հիմնախնդիրները»: Որպես գիտաժողովի կազմակերպիչ հանդես եկավ Ռուս-Սլավոնական համալասարանի իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնը։
Միջազգային գիտաժողովին մասնակցում էին առաջատար մասնագետներ ՀՀ Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններից, ՀՀ ազգային անվտանգությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչությունից, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը Ռուս-Սլավոնական համալասարանից, Մխ. Հերացու պետական բժշկական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, «ՄԱՆՑ» Երևանի համալսարանից, Տոլիատիի պետական համալսարանից և այլն։
Ներկայացված թեմատիկ զեկույցները ընդգրկում էին լայն շրջանակ, այնպիսի արդիական հարցերի շուրջ, ինչպես օրինակ օրենսդրության և իրավապահ ասպեկտները, որոնք կապված էին ապօրինի թմրամիջոցների շրջանառության, համաշխարհային փորձը թմրամիջոցների դեմ պայքարում, ապօրինի թմրամիջոցների շրջանառության կանխարգելումը, որպես միջազգային բնույթի հանցագործություն, կոմերցիոն լրտեսության օբեկտիվ հատկանիշների և այլն։
Հատուկ պետք է նշել Փորձաքննությունների ազգային բյուրոն ակտիվ մասնակությունը վերը նշված գիտաժողովին, որի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները ներկացրեցին 3 պլենար զեկույցներ հետևյալ թեմաներով՝ «Փորձագետի մասնագիտական սխալները։ Հարցի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը» /զեկ. Ա. Ջավադյան/, «Թմրամիջոցների փորձաքննությունների արդյունքում մշակված սեփական ինքնատիպ մեթոդների կիրառմամբ տվյալների բազաների ստեղծման և ընդլայնման առանձնահատկությունները, ոլորտում առկա մարտահրավերները» /զեկ. Կ. Ղարաջյան/, «21-րդ դարի առջև ծառացած թմրամոլության դեմ պայքարի միջազգային հիմնախնդիրները» /զեկ. Ա. Մանվելյան/։
Տոլիատիի պետական համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալիստիկային ամբիոնի վարիչ, դ.ի.գ, պրոֆեսոր Կլիմենկո Տատյանա Միխաիլովնան Երևանում գտնվելու և վերը նշված գիտաժողովի մասնակցության ընթացքում այցելել է նաև Փորձաքննությունների ազգային բյուրո։
Այցելության ընթացքում տիկին Կ.Տ.Միխաիլովնան հանդիպել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի հետ։ Տնօրեն Ա. Ջավադյանը հակիրճ ներկայացրել է կազմակերպության պատմությունը և հիմնական գործունեության ուղղությունները, հետագա զարգացման հեռանկարները և հույս հայտնել, որ տվյալ այցը կարող է հետագայում դառնալ արգասաբեր համագործակցության սկիզբ։
Տիկին Կ.Տ.Միխաիլովնան այցելել է նաև կազմակերպության ձգաբանական, հետքաբանական, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական բժշկակենսաբանական, համակարգչատեխնիկական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա և աուդիոձայնագրային փորձաքննությունների բաժիններ և քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն։ Տեղուն մասնագետները ներկայացրել են բաժիների և կետրոնի կողմից իրականացվող աշխատանքներին, արդի սարք–սարքավորումների հագեցվածությանը և լայնածավալ մասնագիտական գրականությանը, որը հյուրի մոտ առաջացրել է մեծ հիացմունք։ Նա բարձր գնահատականի է արժանացրել կազմակերպության փորձագետների մասնագիտական պատրաստվածությունը և նրանց ժամանակակից փորձագիտական մեթոդների տիրապետումը։
Հատուկ պետք է նշել, որ կազմակերպության քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել գիտական թեմաների վերաբերյալ մանրամասն և շարունակական քննարկում, որոնք կենտրոնում իրականացվել և ներկայումս իրականացվում են։ Քննարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք ուղղություններ, որոնք ներկայացնում են երկկողմանի փոխշահավետ գիտական հետաքրքրություն և ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձի փոխանակման միջոցով մշակել համատեղ գիտահետազոտական ծրագիր, որը հետագայում հնարավոր է ներկայացնել ֆինանսավորման։ Պրոֆեսոր Կ.Տ.Միխաիլովնան ներկայացրել է մի շարք հրատարակություններ, որտեղ նա հանդիսանում է խմբագրական խորհրդի անդամ և առաջարկել է իր օգնությունը գիտական հոդվածների և թեզիստների տպագրության համար նշված ամսագրերում։
Այցի վերջում տիկին Կ.Տ.Միխաիլովնան կազմակերպության ղեկավարության հետ քննարկել է մի շարք հարցեր և խնդիրներ, որը հետագայում կարող են դառալ փոխշահավետ համագործակցության առարկա։
Նա արտահայտել է իր խորհին երախտագիտությունը և շնորհակալությունը տնօրեն Ա.Ջավադյանին ջերմ ընդունելության, անկաշկանդ զրույցի, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամության համար։
28 Դեկտեմբեր 2016